Մենք կառուցում, ինտեգրում և սպասարկում ենք ժամանակակից տեխնոլոգիական էկոհամակարգեր՝ սկսած թվային ենթակառուցվածքներից մինչև enterprise IT, cloud և smart building լուծումներ։

MON Infrastructure, Հայաստանում ժամանակակից ՏՀՏ ենթակառուցվածքների ոլորտում գործող փորձառու և վստահելի համակարգային ինտեգրատոր է։

Մեր Մասին

MON Infrastructure հանդիսանում է ժամանակակից IT, հեռահաղորդակցական և Smart Building ենթակառուցվածքների կառուցման, ներդրման ու սպասարկման մասնագիտացված գործընկեր՝ նախատեսված բնակելի, կոմերցիոն և բազմաֆունկցիոնալ նորակառույցների համար։ Մենք ստեղծում ենք բարձր հուսալիությամբ, մասշտաբավորվող և ապագային պատրաստ թվային միջավայրեր, որոնք ապահովում են շենքի տեխնոլոգիական հիմքը շահագործման առաջին իսկ օրվանից։
Մեր մոտեցումը հիմնված է երեք հիմնական սկզբունքի վրա՝
• Ճարտարագիտական ճշգրտություն
• Բարձր տեխնոլոգիական ինտեգրում
• Երկարաժամկետ հուսալիություն
Մեր լուծումները կառուցված են 15 տարվա հեռահաղորդակցային և համակարգերի ինտեգրման ինժեներական ժառանգության վրա, որը ձևավորել է իրական, (field-tested) բարդ ենթակառուցվածքների կառուցման մեջ։ Այս փորձը մենք չենք թողել անցյալում, մենք այն վերածել ենք նոր սերնդի ենթակառուցվածքի կառուցման եւ կառավարման մոդելի(infrastructure operating model)։

2012 թվականից մենք հանդիսանում ենք լիցենզավորված հեռահաղորդակցության ցանցերի կառուցման կազմակերպություն՝ ձևավորելով մեր ժառանգությունը որպես GPON (Gigabit Passive Optical Network) ենթակառուցվածքների և mission-critical օպտիկամանրաթելային համակարգերի ներդրման ոլորտի պիոներներից մեկը Հայաստանում։
Օպերացիոն կայունություն (Operational Resilience)
15 տարվա 24/7 կառավարվող ծառայությունների փորձ։ Մենք սպասարկել ենք խոշոր կազմակերպությունների բարդ ենթակառուցվածքային համակարգեր՝ ապահովելով 99.9% հասանելիություն դեռ այն ժամանակ, երբ դա դեռ չէր համարվում ստանդարտ SLA ցուցանիշ։
MON-ը գրանցված ապրանքային նշան է և իր մեջ ներառում է հեռահաղորդակցության ենթակառուցվածքների շինարարություն, կապի եւ ազդանշանային համակարգերի ինտեգրում , կառավարում եւ սպասարկում : .

MON Infrastructure provides comprehensive technology integration, IT infrastructure delivery and ongoing project support across residential, commercial and enterprise environments.

Zero-Day Infrastructure մոտեցում՝ ժամանակակից շենքերի թվային հիմք

Այսօր ժամանակակից շենքերը՝ լինի դա բնակելի համալիր, բիզնես կենտրոն , հիվանդանոց կամ հյուրանոց, այլևս չեն դիտվում միայն որպես ֆիզիկական կառույցներ։ Դրանք դառնում են թվային էկոհամակարգեր, որտեղ ինժեներական և IT համակարգերը գործում են որպես մեկ միասնական հարթակ։.

  • Ենթակառուցվածքային խորհրդատվություն շինարարության վաղ փուլերում
  • Արտաքին կապուղիների և Ինտերնետ հասանելիության ենթակառուցվածքի շինարարություն (ISP Connectivity)
  • Օպտիկական թելքի անհատական հասանելիություն մինչև յուրաքանչյուր բնակարան կամ գրասենյակ
  • Բնակարանների և կոմերցիոն տարածքների ներքին մալուխային ցանցերի անցկացում
  • Telecom & Server Rooms-Գլխավոր եւ Միջանկյալ բաշխիչ հանգույցների կառուցում
  • Enterprise Wi-Fi Infrastructure—Լոբբիի, ավտոկայանատեղիի և բացօթյա տարածքների համար անլար լուծումներ
  • Անխափան սնուցման աղբյուրներ (UPS)
Ամբողջական ինտեգրում
Միասնական տեխնոլոգիական ստանդարտ
Համագործակցելով ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորների հետ՝ մենք ապահովում ենք մուտք դեպի բարձրակարգ, Tier III ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիական միջավայր և առաջատար ենթակառուցվածքային հնարավորություններ։

Թվային ենթակառուցվածքային փաթեթներ

Մենք առաջարկում ենք ժամանակակից բնակելի, բիզնես և բազմաֆունկցիոնալ օբյեկտների համար նախատեսված թվային ենթակառուցվածքային փաթեթներ՝ նախագծի մասշտաբից և տեխնոլոգիական պահանջներից ելնելով։b>

  • MON CORE | Բազային ՏՀՏ ենթակառուցվածք
  • MON SMART | Խելացի բնակելի ենթակառուցվածք
  • MON SIGNATURE | Էկոհամակարգային լուծումներ
  • Տվյալների մշակման կենտրոնների (Data Center) մոնիթորինգ և տեխնիկական կառավարում
24/7 տեխնիկական աջակցություն
Հեռավար մոնիթորինգ

Մենք պատրաստ ենք տրամադրել մասնագիտական խորհրդատվություն և ներկայացնել, թե ինչպես մեր ենթակառուցվածքային եւ տեխնոլոգիական լուծումները կարող են օգտակար լինել ձեր կազմակերպությանը: